Մակրոնը Սի Ծինպինին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը Պուտինի վրա

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, Պեկին, 7-ը ապրիլի, 2023թ.

Պեկին այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինին հորդորել է օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ օգնելու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:

«Ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել Ձեզ վրա՝ խելքի բերելու Ռուսաստանին և բոլորին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Մակրոնը։

Ի պատասխան՝ Չինաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան հնարավորինս շուտ խաղաղ բանակցություններ սկսել։

Մակրոնի խոսքով՝ ներկայիս ճգնաժամը սպառնում է, որ համաշխարհային խոշոր տերությունները կբաժանվեն պատերազմող միությունների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սի Ծինպին. «Ռուս-ուկրաինական հակամարտությունը դժվար է կարգավորել»