Բաքվի դպրոցում երեխաները հավի մսից են թունավորվել, մեկը ծանր վիճակում է

Թիվ 20 դպրոցի շենքը, արխիվ

Բաքվի Յասամալի շրջանի թիվ 20 դպրոցի աշակերտների զանգվածային թունավորում է տեղի ունեցել:

Ենթադրվում է, որ երեխաները թունավորվել են հավի մսից: 6 աշակերտ փոխադրվել է հիվանդանոց, 3-ը որոշ ժամանակ անց դուրս են գրվել, 2-ը բարվոք վիճակում են, 1-ը ծանր վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բաքվի դատախազությունը հետաքննում է երեխաների թունավորման հանգամանքները: Քննիչները դպրոցի ճաշարանից ստուգման նպատակով սննդի նմուշներ են վերցրել: