Լավրովը ժամանել է Անկարա

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-ի երեկոյան ժամանել է Անկարա: Նա այցը կատարում է թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հրավերով:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, նախարարները կքննարկեն էներգետիկայի, Ուկրաինայի, հացահատիկի գործարքի, Անկարա-Դամասկոս երկխոսության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: