Մեղադրող կողմը ռուսաստանցի բանտարկված ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզայի համար պահանջում է 25 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:
Ընդդիմադիրը մեղադրվում է պետական դավաճանության, Ռուսաստանի զինված ուժերի մասին վարկաբեկող ապատեղեկատվություն տարածելու և անցանկալի կազմակերպություն ղեկավարելու հոդվածներով:
«Լսումների ընթացքում դատախազը պահանջել է 25 տարվա ազատազրկում բոլոր երեք մեղադրանքներով: Մենք մեր պաշտպանյալին համարում ենք անմեղ և խնդրում ենք արդարացման վճիռ»,- ասել է Կարա-Մուրզայի փաստաբան Մարիա Էյսմոնտը: