ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային հավաքականների համաշխարհային վարկանիշը:
Մոլորակի լավագույն թիմն Արգենտինայի հավաքականն է, առաջին տասնյակում են նաև Ֆրանսիայի, Բրազիլիայի, Բելգիայի, Անգլիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի ընտրանիները:
Հարավային Կովկասի տարածաշրջանից ամենաբարձր տեղը գրավել է Իրանի հավաքականը, որը ՖԻՖԱ-ի նոր վարկանիշով աշխարհում 24-րդն է:
Ռուսաստանը 37-րդ տեղում է, Թուրքիան՝ 43-րդ, Վրաստանը 77-րդ, Հայաստանն 97-րդ և Ադրբեջանը 124-րդ:
Ֆուտբոլի կանանց հավաքականների ցանկում առաջին հնգյակում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեդիայի, Անգլիայի և Ֆրանսիայի թիմերը:
Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանի կանանց հավաքականը 24-րդ տեղում է, Թուրքիան 63-րդ, Իրանը 67-րդ, Ադրբեջանը 78-րդ, Վրաստանը 127-րդ և Հայաստանը 139-րդ տեղերում են: