Հայաստանից Balchug Capital հիմնադրամը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկը՝ Մետրոպոլիսը, հաղորդում է IBC Real Estate-ի մամուլի ծառայությունը։
Գործարքի գումարը չի նշվում:
Ավելի վաղ Balchug Capital հիմնադրամը ֆինն բաժնետերերից գնել էր Սանկտ Պետերբուրգում գտնվող Pulkovo Sky բիզնես կենտրոնը։ Բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 76 հազար քառակուսի մետր:
Balchug Capital-ը ստեղծվել է 2010 թվականին, ղեկավարն ու հիմնադիրը Դավիթ Ամարյանն է, ով իր ֆինանսական կարիերան սկսել է ԱՄՆ-ում, այժմ ապրում և աշխատում է Հայաստանում։