1960-ական թվականներից ի վեր Չինաստանի քարտեզներում Կուրիլյան 4 կղզիները նշված էին որպես Ճապոնիայի տարածք, բայց հիմա Չինաստանը փոխել է դիրքորոշումը։
Մարտի 20-21-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ասել է, որ կղզիների տարածքային վեճում Չինաստանը կողմերից ոչ մեկին չի պաշտպանում։
Այս մասին հաղորդում է ճապոնական Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտին. Չինաստանի խաղաղության պլանը կարող է հիմք ընդունվել, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքն ու Կիևը