Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆ Ֆլեյքին՝ մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուին այցելելու համար։
«Դա պարզապես խայտառակություն է։ Դուք դեսպան եք և պետք է հետևեք Ձեր գործողություններին։ Ձեր զրուցակիցը ոչ թե Քըլըչդարօղլուն է, այլ երկրի նախագահը», - հայտարարել է Էրդողանը։
«Այս պահից սկսած նախագահականի դռները ԱՄՆ դեսպանի համար փակ են», - ասել է նա։
Էրդողանի այս հայտարարությունները հնչել են կիրակի երեկոյան՝ Ստամբուլի Բաղջըլար թաղամասում՝ «Գորշ գայլեր» կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ։