Ղարիբաշվիլի․ «Վրաստանի «ուկրաինացման» հերթական փորձը տապալվեց»

«Վրաստանի «ուկրաինացման» ծրագիրը, որի հեղինակը մեր թշնամիներն էին, հերթական անգամ ձախողվեց», - մեկնաբանելով անցած ամիս Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաները՝ այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Առանց խաղաղության և կայունության երկրում որևէ բան անել չի ստացվի։ Իրավիճակն աշխարհում շատ բարդ է, նման մարտահրավերներ Եվրոպայում չեն եղել երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը վերածվել է ռազմադաշտի և որևէ մեկն այդ ամենին վերջ տալ չի կարող», -դիմելով կառավարության անդամներին՝ հայտարարում էր Ղարիբաշվիլին՝ կրկին ընդգծելով, որ իր կառավարության գլխավոր նպատակը ուկրաինական սցենարի կրկնությունը բացառելն է։

«Մեր երկրի «ուկրաինացման», երկրորդ ռազմադաշտի վերածելու թշնամական ծրագրերը տապալվել են», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։