Արևմտյան մամուլի պնդմամբ՝ Լեհաստանն արդեն իսկ Ուկրաինային է փոխանցել խորհրդային արտադրության ՄԻԳ-29 մակնիշի մի քանի կործանիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Մարտին Փշիդաչը՝ չհստակեցնելով, սակայն, Կիևին փոխանցված օդանավերի հստակ քանակությունը։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Վարշավան Ուկրաինային կփոխանցի լեհական բանակի զինանոցում գտնվող ՄԻԳ-29-երից չորսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության նպատակը Կիևին արագ և հնարավորինս մեծ քանակությամբ զենք տրամադրելն է. Ժոզեպ Բորել