«Ալրաղացի» տարածքում շաբաթ օրը տեղի ունեցախ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերի գույքը վնասելու կամ ոչնչացնելու հոդվածով՝ հայտնում է Քննչական կոմիտեն։
Ապրիլի 1-ին քաղաքապետարանը հաղորդեց, որ Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղացի» բունկերի պատի փլուզում որի հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոպոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փլուզման հետևանքով Երևանի մետրոն աշխատում է միակողմանի՝ արտակարգ ռեժիմովԿոմիտեն այսօր տեղեկացրեց նաև, որ նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների պահեստի վրա, խաղալիքների պահեստի վարձակալը և գույքի սեփականատերը էական վնասներ են կրել:
«Ալրաղաց» ընկերության շահագործման ոչ պիտանի պահուստարանի քանդման աշխատանքներն, ըստ Քննչական կոմիտեի, իրականացվել են Ա/Ձ-ի կողմից, որը մինչ այդ «Ալրաղաց» ԲԲԸ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա ևս իրականացրել է բազմաթիվ այլ պահուստարանների քանդում։
Վարույթի շրջանակում կատարվել են հարցաքննություններ, վերցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, հայտնում է Կոմիտեն՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։