Հաագայում գտնվող Կոսովոյի հարցերով հատուկ դատարանում այսօր մեկնարկել է ինքնահռչակ հանրապետության նախկին նախագահ Հաշիմ Տաչիի դատավարությունը։
Կոսովոյի հակամարտության ընթացքում կատարված իրավախախտումները քննող միջազգային դատախազական կառույցը պնդում է, որ Տաչին անձնական քրեական պատասխանատվություն է կրում Կոսովոյում և Ալբանիայի հյուսիսում 1998-99 թվականներին կատարված մարդկության դեմ հանցագործությունների առնվազն վեց և ռազմական հանցագործությունների առնվազն չորս դրվագների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոսովոյի նախագահին ռազմական հանցագործությունների մեղադրանք է առաջադրվելՏաչին, այսօր կայացած դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։
Սերբիայի դեմ պատերազմի ընթացքում Տաչին եղել է «Կոսովոյի ազատագրության բանակի» հրամանատարներից մեկը, ռազմական գործողությունների ավարտից հետո մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, 2016-ից 2020 թվականներին եղել է Կոսովոյի նախագահ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոսովոյի նախկին նախագահը ձերբակալվել է Հաագայում և տեղափոխվել մեկուսարան