Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և այլ պետական այրեր հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյու է հրապարակել և կից գրել. «Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը»։
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 2-ին Արցախում մեկնարկեցին 90-ականների պատերազմից հետո ամենալայնածավալ ռազմական գործողությունները, քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։