Ռուսական խաղաղապահ առաքելությունը կրկին հաղորդում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Ռուսական զորախումբը հրադադարի խախտում է արձանագրել Շուշիի շրջանում։ Ամենօրյա ամփոփագրում ասված է՝ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում։
ՌԴ ՊՆ-ն, սակայն, չի նշում, թե որ կողմն է խախտել հրադադարը։
Նախորդ օրերին ևս խաղաղապահները հրադադարի խախտումներ էին արձանագրել։ Արցախի պաշտպանության նախարարությունը ևս հայտնել էր ադրբեջանական կողմի արձակած կրակոցների մասին։