Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարում է ադրբեջանական բանակի հրետանային ստորաբաժանումների հետ մարտավարական զորավարժությունների անցկացման մասին։
Գերատեսչությունը նշում է, որ «ստորաբաժանումները գործողություններ են մշակել կրակային դիրքեր գրավելու և ականանետային, հրետանային կայանքները մարտական վիճակի բերելու համար»։
«Հաջողությամբ իրականացվել են նախատեսված թիրախների ոչնչացման խնդիրները», - ասվում է հաղորդագրությունում։