Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է բազմամյա հակասությունների հետևանքով, այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության քարտուղարության և Միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում։
«Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված վտանգների արդիականությունը պահպանվում է»,- ասել է Տասմագամբետովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան էր ժամանել մարտի 16-ին, երկօրյա այցի ընթացքում նա եղել է Ջերմուկում, զինվորականները նրան ուղեկցել են այն վայրերը, որոնք Ադրբեջանը ռմբակոծել էր սեպտեմբերյան հարձակման ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետն ու ԱԳ նախարարը հանդիպումներ են ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետՀՀ ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Ջերմուկի ռմբակոծված վայրեր Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարինԵրևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը