Ադրբեջանը սպառնում է առաջիկայում ևս միջոցներ ձեռնարկել՝ «կասեցնելու ռազմամթերքի տեղափոխումը Հայաստանից Ղարաբաղ»։
«Հայկական կողմը պետք է ամբողջությամբ դուրս բերի զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներից»,- հայտարարել է Արտգործնախարարության խոսնակը։
Հայաստանի վարչապետն այսօր կառավարության նիստում պնդել է, թե Բաքուն ռազմամթերքի տեղափոխման կեղծ թեզեր է շրջանառում՝ հնարավոր ռազմական էսկալացիան արդարացնելու համար։
«Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի», - կրկնել է Փաշինյանը՝ վերստին առաջարկելով այդ փաստերը ստուգելու համար միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը Լեռնային Ղարաբաղ։
Բաքուն ի պատասխան արձագանքել է, թե Երևանը «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու իրավունք չունի»։
«Ադրբեջան միջազգային կազմակերպություններ ուղարկելու և մեր երկրի ներքին գործերին միջամտելու փոխարեն Հայաստանը թող իրագործի իր ստանձնած պարտավորությունները»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։