Երեք տասնամյակ շարունակվող դիվանագիտական հարաբերություններից հետո Ադրբեջանն այսօր առաջին դեսպանատունը բացեց Իսրայելում, ինչը երկու երկրներում պատմական քայլ են որակում ռազմավարական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Երեկվանից Թել Ավիվում է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մեր երկկողմ փոխշահավետ հարաբերություն է՛լ ավելի կխորանա այս պատմական այցից հետո։ Կեցցե ադրբեջանա-իսրայելական ամուր և խորացող համագործակցությունը»,- Թվիթերում գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։
Հյուրընկալող կողմը ևս պերճախոս էր՝ շնորհակալություն հայտնելով անձամբ Ադրբեջանի առաջնորդին․ - «Դեսպանատուն բացելու որոշումը ցույց է տալիս, թե որքան խորն է մեր երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, որը անցած երեսուն տարում աստիճանաբար վերաճել է քայլերի սերտ համակարգման, որի ականատեսն ենք այսօր։ Իսրայելի կառավարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին՝ այս հարցում նման որոշում կայացնելու համար»,- հայտարարարեց արտգործնախարար Կոենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լապիդ․«Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը պատմական է»Փաստացի Ադրբեջանը միակ երկիրն է աշխարհում, որն, ունենալով շիա մեծամասնություն, սեփական դեսպանատունն է բացում Իրանի վաղեմի հակառակորդ Իսրայելում։ Եվ պատահական չէր, որ Իսրայելի արտգործնախարարը ադրբեջանցի գործընկերոջ հետ ասուլիսում առաջին հերթին այդ փաստն առանձնացրեց․ - «Իսրայելն ու Ադրբեջանը համակարծիք են Իրանից եկող վտանգների հարցում։ Իրանական ռեժիմը սպառնում է մեր երկու տարածաշրջաններին, ֆինանսավորում է ահաբեկչրությունը և ապակայունացնում ողջ Մերձավոր Արևելքը։ Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի թույլ չտանք Իրանին զարգացնել միջուկային հնարավորությունները։ Դա պետք է անել քաղաքական ու տնտեսական միջոցներով՝ միաժամանակ կազմավորելով վստահելի և վճռական զինված ուժեր»։
Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պատասխան ելույթում հարևանի՝ Իրանի մասին չխոսեց։ Բայց ընդգծեց, որ Իսրայելի հետ համագործակցությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում տարիների պատմություն ունի և առաջիկայում էլ ավելի է խորանալու։
«Այսօր մենք քննարկել ենք այդ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու հարցը։ Կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության վրա», - նշեց նա։
Իսրայելը Արդբեջանին զենք մատակարարող առաջատար երկրներից մեկն է։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2016-2020 թվականներին՝ Ապրիլյան քառօրյաից մինչև 44-օրյա պատերազմի տարիներին, Իսրայելը Ադրբեջանի գլխավոր ռազմական դոնորն է եղել՝ այդ ընթացքում ադրբեջանական զինանոցի մատակարարումների 69 տոկոսը հենց Իսրայելից է ստացվել։ Խոսելով այս ոլորոտում երկկողմ համագործակցությունը խորացնելու մասին՝ Ադրբեջանի արտգործնախարարը միաժամանակ անդրադարձավ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հեռանկարին, կրկին ընդգծելով՝ Բաքուն պատրաստ է դրան՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները ընդունելու դեպքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի ԱԳ նախարար․ Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող նրանցից մեկի հետ աշխատել մյուսի դեմ«Մենք վստահ ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, և դա պետք է իրագործվի միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչմամբ միջազգայնորեն ընդունված սահմաններում։ Հակամարտության ավարտից հետո Ադրբեջանը լայնածավալ աշխատանքներ է սկսել ազատագրված տարածքներում։ Մենք երախտապատ ենք իսրայելական կողմին այս հարցում ցուցաբերած հետաքրքրության համար», - շեշտեց նա։
Բայրամովը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված աջակցության համար, ընդգծելով. «Իսրայելը մեր կողքին էր թե պատերազմից առաջ, թե այդ ընթացքում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի դեսպանը վերադարձել է ԻսրայելՊատերազմական այդ օրերին՝ 2020-ի հոկտեմբերին, Հայաստանը, ի նշան բողոքի, ետ կանչեց Իսրայելից իր դեսպանին։ Մեկ տարի անց, սակայն, Երևանը վերանայեց այդ որոշումը․ անցած տարվա ապրիլին Իսրայելում Հայաստանի դեսպանը վերադարձավ Թել Ավիվ մեկուկես տարվա ընդմիջումից հետո։