Ռուսական զորքերի կողմից բռնազավթված ուկրաինական Մելիտոպոլում այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել, ինչից հետո քաղաքի մի մասը և հարակից մի քանի գյուղեր հոսանքազրկվել են։
RIA Melitopol հրատարակության տվյալներով՝ պայթյունները լսվել են քաղաքի հյուսիսային մասում և ռազմական օդանավակայանի տարածքում, տեղի բնակիչները հաշվել են ընդհանուր առմամբ մինչև տասը պայթյուն։
Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ մեկ պայթյուն է տեղի ունեցել լոկոմոտիվային դեպոյի ենթակայանի մոտ։
«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովն ասել է, որ քաղաքը գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Նա նաև հաստատել է, որ հարվածներ են հասցվել ենթակայանին և քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքի այլ օբյեկտների։ Նրա խոսքով՝ պայթյունների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Մարտի 27-ին Մելիտոպոլում գնդակոծության է ենթարկվել բազմամասնագիտական քոլեջի շենքը, որտեղ, ըստ Ֆյոդորովի, տեղակայված էին ՌԴ անվտանգության ուժերը։
Ռոգովի խոսքով՝ պայթյունի հետևանքով տուժել է 4 մարդ։
Մելիտոպոլը քաղաք է Զապորոժիեի շրջանում, որն օկուպացվել է լայնամասշտաբ պատերազմի հենց սկզբում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուններ Մելիտոպոլում, կան վիրավորներ