ԱՄՆ-ը նարկոթրաֆիքինգի համար պատժամիջոցներ է սահմանում Ասադի հարազատների դեմ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ազգականների նկատմամբ։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ Ասադի երկու ազգականներն ու ևս չորս անձ ներքաշված են կապտագոն տեսակի թմրանյութի անօրինական արտադրության և վաճառքի սխեմաներում։

«Սիրիան դարձել է մեծ կախվածություն առաջացնող կապտագոնի արտադրության համաշխարհային առաջատարը», - հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ներկայացուցիչը՝ նշելով, որ թմրանյութը արտահանվում Լիբանանի տարածքով։