Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Նովրուզի կապակցությամբ ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում։
«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասի ապագա սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։