Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտնել է այս տարի Ադրբեջան այցելելու իր մտադրության մասին։
Interfax-Azerbaijan-ի փոխանցմամբ, Հերցոգը երեկ է հայտարարել այդ մասին՝ ընդունելով երկրում պատմության մեջ Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը:
Ըստ The Jerusalem Post թերթի, այս շաբաթ նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այցը Իսրայել, իսկ Հերցոգի հետ նրա հանդիպումը նախատեսված է մարտի 30-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայրամովը մարտի վերջին կայցելի Իսրայել, այցի ընթացքում կմասնակցի Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հանդիպել են Իսրայելում Ռուսաստանի և Ադրբեջանի դեսպաններըԱդրբեջանի նախագահն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարարին