Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է արել վերանայել Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշումը:
Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ «այս համաձայնությունը Եվրոպայում սպառազինությունների վերահսկման և ռազմավարական կայունության միջազգային ճարտարապետության էրոզիայի լրացուցիչ տարր է»։
Շաբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» ծրագրին տված հարցազրույցում ասել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ պայմանավորվել է «մոտ ապագայում» Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենք տեղակայելու մասին։ Միաժամանակ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք չի փոխանցում Բելառուսին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն քննադատում է Բելառուսում միջուկային զենք տեղակայելու՝ Մոսկվայի որոշումը