Ռուս խաղաղապահ առաքելությունը Արցախի Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին ասված է խաղաղապահ զորախմբի այսօրվա տեղեկատվական տեղեկագրում։
Նշվում է, որ զոհեր չկան, և որ ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են դեպքը։
Ադրբեջանական մարտական դիրքերից այսօր կրակել են Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ, հաղորդել են ոստիկանությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ. ոստիկանություն