Մարտի 28-30-ը տեղի կունենա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրների առաջնորդների: Հրավիրյալների ցանկում այս տարի ևս չկան Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը:
Սպիտակ տան ղեկավարի օգնական Ռոբ Բերշչինսկիի խոսքով՝ Բայդենի վարչակազմն այս տարվա միջոցառմանը հրավիրել է միայն 8 նոր կառավարությունների՝ Բոսնիա և Հերցեգովինա, Լիխտենշտեյն, Կոտ դ'Իվուար, Գամբիա, Մավրիտանիա, Մոզամբիկ, Տանզանիա և Հոնդուրաս։
Համաժողովը Ջո Բայդենի նախընտրական խոստումներից է՝ ավտոկրատ կառավարությունների վերելքի ֆոնին փորձելու վերականգնել և ամրապնդել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում։
Միջոցառման շրջանակում ԱՄՆ նախագահը մտադիր է մի շարք նոր նախաձեռնությունների մասին հայտարարել, որոնք ուղղված են անկախ լրատվամիջոցներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարական բարեփոխումներին և մարդու իրավունքների պաշտպանությանը, արդար ընտրություններին աջակցելուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը. Փաշինյան