Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել ծանր վիրավորված գերիների, հայտնել են ուկրաինական պաշտոնական աղբյուրները։
«Այս դեպքում խոսքը ոչ թե ռազմագերիների փոխանակման, այլ հայրենադարձության մասին է՝ ծանր վիրավոր գերիներին վերադարձնել առանց որևէ պայմանի, ինչպես նախատեսված է միջազգային մարդասիրական իրավունքով», - ասված է ուկրաինական կողմի պաշտոնական հաղորդագրությոնում։
Ռուսաստանին հանձնված ծանր վիրավորների ստույգ թիվը չի նշվում՝ Կիևը նրանց թիվը չի հայտնել, Մոսկվան առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: