Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին կմեկնի Բեռլին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Բեռլին։

Ըստ խորհրդարանի կայքէջի՝ Ազգային ժողովի խոսնակի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մարտի սկզբին Բեռլինում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա հանդիպեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Շոլցը կարևորեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Խոսելով հայ-ադրբեջանական կարգավորումից, Գերմանիայի կանցլերը, համտեղ ասուլիսում, երկու անգամ շեշտեց՝ ինչպես տարածքային ամբողջականությունն, այնպես էլ ինքնորոշման իրավունքը հավասարազոր են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլց. Տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը հավասարազոր են