Շուշիում աշխատող ԱՊԱ գործակալության թղթակիցը հաղորդում է, որ մարտի 23-ին Լաչինի միջանցքով ռուսական խաղաղապահ զորակազմի 31 մեքենա է անցել։ Երեք բեռնատարներ Ստեփանակերտից անարգել շարժվել են Լաչինի ուղղությամբ։
Մի խումբ ադրբեջանցիներ անցած դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Նրանք միայն թույլատրում են ռուս խաղաղապահների մեքենաների տեղաշարաժը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում թույլ տալիս, որ Կարմիր խաչի մեքենաները Արցախից հիվանդներին տեղափոխեն Հայաստանի հիվանդանոցներ։
Լաչինի միջանցքը արդեն 102 օր փակ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը իրավաչափ չէ․ ԵԽԽՎ հանձնաժողով