Տաջիկստանում մարտի 22-ին տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների կենտրոնի մասնագետների փոխանցմամբ, Տաջիկստանում ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել երկրի հյուսիսում գտնվող Սոգդիյկան մարզում:
Երկրաշարժի էպիկենտրոնն ավելի քան 10 հազար բնակչությամբ Ռաշտա ավանի մոտ էր՝ 10-ը կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Նույն օրն ավելի ուշ Սոգդիյան մարզում գրանցվել են նոր ստորգետնյա ցնցումներ, որոնցից ամենահզորի ուժգնությունը կազմել է 3.9 մագնիտուդ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տաջիկստանում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել