Հյուսիսային Կորեան այսօր մի շարք բալիստիկ հրթիռներ է արձակել դեպի ծով: Ենթադրվում է, որ դրանք եղել են հեռահար թևավոր հրթիռներ:
Հարավային Կորեայի բանակի գլխավոր շտաբի փոխանցմամբ, հյուսիսկորեական հրթիռներն արձակվել են տեղական ժամանակով 10:15-ին: Առայժմ հայտնի չէ, թե քանի հրթիռ է արձակվել:
Անցած շաբաթների ընթացքում Փհենյանն ավելացրել է հրթիռային փորձարկումները և նույնիսկ անցկացրել է Միացյալ Նահանգներին և Հարավային Կորեային միջուկային հակահարված հասցնելու վարժանք:
Փհենյանը հայտարարում է, որ փորձարկումներն իրականացնում է որպես պատասխան Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին: