Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ջրային պաշարների համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր աղոթել է Նյու Յորքում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող Ջրի համաժողովի հաջողության համար:
Կաթոլիկ եկեղեցու հովվապետ ընտրված Հարավային Ամերիկայի առաջին ներկայացուցիչն իր համար ընտրել է բնության հովանավոր սրբի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու անունը և ստանձնելով պաշտոնը, հայտնել է, որ հատուկ ուշադրություն է տրամադրելու շրջակա միջավայրի պաշտպանությանը:
«Այսօր Ջրային պաշարների համաշխարհային օրն է, մենք հիշում ենք սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու խոսքը՝ «Փառք քեզ, Տեր իմ, քույր Ջրի միջոցով, որը շատ օգտակար, խոնարհ, թանկարժեք և մաքուր է»։ Հաջողություն մաղթենք ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող Ջրի համաժողովին, այն կոչված է միջոցներ ձեռնարկել և օգնել նրանց, ովքեր տառապում են ջրի պակասից», - ասել է կաթոլիկ քահանայապետը:
Նա նշել է, որ ջուրը պետք է հասանելի լինի բոլորին, չպետք է դառնա պատերազմների առիթ և պետք է բաժին հասնի նաև գալիք սերունդներին: