Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր:
Հայաստանի ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը:
Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարևորվել է տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան է ժամանում Իրանի ԱԳ փոխնախարարը