Պեսկով. «Ռուսաստանի և Չինաստանի նախագահները չեն քննարկել խաղաղության ուկրաինական ծրագիրը»

Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինպինը և Վլադիմիր Պուտինը, Կրեմլ, Մոսկվա, 20-ը մարտի, 2023թ.

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինպինը մոսկովյան բանակցությունների ընթացքում չեն քննարկել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման Կիևի առաջարկած ծրագիրը:

Խոսնակի փոխանցմամբ, քննարկումների առանցքում եղել է ուկրաինական հիմնահարցի կարգավորման չինական տարբերակը:

«Այսպես կոչված «Զելենսկու ծրագիրը» պետք է դիտել ուկրաինա-չինական երկկողմ հարաբերությունների համատեքստում», - ասել է Պեսկովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտին. Չինաստանի խաղաղության պլանը կարող է հիմք ընդունվել, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքն ու ԿիևըԿրեմլում բանակցել են Չինաստանի և Ռուսաստանի նախագահներըՄոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Սի Ծինպինը