Ադրբեջանցիներն այսօր ևս կրակել են գյուղաշխատանքներ կատարող արցախցիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Լուսանկարը՝ Արցախի ՆԳՆ-ի

Ադրբեջանական զինուժն այսօր ևս Արցախում կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, տուժածներ չկան, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Ոստիկանության Մարտունու բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ «առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ. Ջիվանյանը, Գ. Ղուկասյանը, Կ. Դավթյանը, Ա. Ադամյանը և Դ. Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում»:

«Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները», - ասված է հաղորդագրությունում:

Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Սա գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների ուղղությամբ կրակոցների հերթական դեպքն է վերջին շաբաթների ընթացքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Միշտ էլ կրակում են էլի». արցախցիները մտահոգ են՝ ինչպես են գյուղատնտեսական աշխատանքները շարունակելուԱրցախի ՆԳՆ. Ադրբեջանցիները գնդակոծել են Թաղավարդում գյուղաշխատանքներ կատարող տրակտորըԱդրբեջանական կողմը Մարտունու շրջանում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ անող քաղաքացիների ուղղությամբ. ոստիկանությունԱդրբեջանական կողմը, ըստ Արցախի, կրակել է գյուղաշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ. Բաքուն հերքում է