Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, որ այսօր հայկական զինուժի զինծառայողը մոլորվել է, մեքենայով հայտնվել ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերում ու գերեվարվել։
Ըստ հայկական կողմի՝ այսօր կեսօրին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մառախուղի պատճառով մոլորվել ու նախնական տվյալներով ադրբեջանական վերահսկողության տարածքում է հայտնվել զինծառայող Մ. Գ.-ն։ Պաշտպանության նախարարությունը որոնում է նրան, լրատվամիջոցների տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Սյունիքում՝ Սև լճի տարածքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինծառայողը մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական կողմում. ՊՆ