Երկօրյա այցով Հայաստան է ժամանում Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։
Պաշտոնյան թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ Թեհրանի համար առանցքային է հարևանության ամրապնդումը, Կովկասյան տարածաշրջանը՝ առաջնահերթություն:
Պաշտոնական Երևանը այցի մասին հաղորդագրություն առայժմ չի տարածել: