Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա), հայտնում է նախագահի գրասենյակը։
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Եգանյանը 2003 թվականից երեք տարի եղել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության խորհրդականը, 2011-2017 թվականներին Կանադայում Հայաստանի դեսպանն էր, 2020-ից Հայաստանի արտգործնախարարության ամերիկյան երկրների վարչության պետն է։