Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից չմանրամասնեցին, թե ձերբակալություններն ինչ քրեական գործի շրջանակում են արվել, բայց ընդգծեցին՝ քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործը չէ:
Մեջլումյանը երկու օր առաջ է աշխատանքից ազատման դիմում գրել:
Կոմիտեից փոխանցեցին՝ մանրամասները շուտով:
«Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում: Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում», - Ֆեյսբուքում գրել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները ստանձնել է նրա առաջին տեղակալըՀրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները ստանձնել է նրա առաջին տեղակալը