«ԵՄ պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ այդ երկրում մարդու իրավունքների խախտման համար», - այսօր Բրյուսելում, ԵՄ գագաթաժողովի մեկնարկին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։
«Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ որևէ մեկը չի կարող օրենքից վեր լինել։ Դա է Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մշակման պատճառը», - նշել է գերմանական դիվանագիտության ղեկավարն՝ ընդգծելով, որ նոր պատժամիջոցների թիրախում են լինելու այն գործիչները, որոնք անձամբ են պատասխանատու մարդու իրավունքների խախտումների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել աշակերտներին թունավորելու գործին առնչություն ունենալու կասկածանքով