Շվեյցարական իշխանությունները քայլեր են ձեռնարկում երկրի մեծությամբ երկրորդ՝ Credit Suisse բանկը սնանկացումից փրկելու ուղղությամբ։
Շվեյցարական դաշնային կառավարության որոշման համաձայն, 1856 թվականին ստեղծված Credit Suisse-ը գնելու է երկրի ամենախոշոր ֆինանսական հաստատությունը՝ UBS բանկը։ Այդ նպատակով Շվեյցարիայի կենտրոնական բանկը UBS-ին շուրջ 100 միլիարդ ֆրանկի (108 միլիարդ ամերիկյան դոլար) օգնություն կտրամադրի։
Credit Suisse-ում առկա ճգնաժամի մասին տեղեկությունները շրջանառվում էին վերջին մի քանի ամիսների ընթացքում։
Փետրվարին բանկը հայտարարեց խոշոր ֆինանսական կորուստների մասին։
Իրավիճակն էլ ավելի վատթարացավ ամերիկյան Silicon Valley և Signature բանկերի սնանկացումից հետո։