Մոլդովայի խորհրդարանը հաստատել է մոլդովերենի փոխարեն ռումիներենը պետական լեզու համարելու օրինագիծը:
Այն ընդունվել է պարզ մեծամասնությամբ՝ «Գործողություն և համերաշխություն» իշխող կուսակցության պատգամավորների քվեարկությամբ:
«Սահմանադրական դատարանի որոշ կարգադրությունների հաստատման օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 58 կողմ քվեներով»,- հայտնել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն: Նիստը խորհրդարանի մամլո ծառայությունը հեռարձակել է Facebook-ով:
Հետայսու բոլոր իրավական փաստաթղթերում «մոլդովերեն լեզու» եզրույթի փոխարեն կգրվի «ռումիներեն լեզու»: Նույն պահանջը կգործի «պետական», «պաշտոնական» և «մայրենի» եզրույթների դեպքում: