Բաքվի պնդմամբ՝ պատերազմից հետո ականների պայթյուններից զոհվել է 49 մարդ

Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցները վնասազերծում են ականները, արխիվ, Ֆիզուլիի շրջան, 18 նոյեմբերի, 2020թ.

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մարտի 16-ին հայտարարել է, որ «Ադրբեջանի ազատագրված տարածքներում՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ականների պայթյուններից զոհվել է 49 խաղաղ բնակիչ և զինծառայող»:

Գերատեսչությունը նշում է, որ հայ զինծառայողների կողմից տեղադրված ականների պայթյուններից պատերազմից հետո տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 234 մարդ:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «2020 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ազատագրված տարածքներում գլխավոր հիմնախնդիրներից մեկը չվնասազերծված ականների առկայությունն է համարում»: