Այսօր Անկարայում գումարվում է Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը, որի թեման է «Բնական արհավիրքների արձագանքի կարգավորումը և մարդասիրական օգնությունը»: Գագաթնաժողովն անցկացնելու առաջարկը Բաքուն է ներկայացրել:
Հավաքին մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Շավքաթ Միրզիյոևը և Սադիր Ժապարովը:
Բացի այդ, գագաթնաժողովին ներկա են դիտորդ պետությունների ղեկավարները՝ միջազգային համայնքի կողմից չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Էրսին Թաթարը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Թուրքմենստանի ժողովուրդների հարցերով վարչության ղեկավար, նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Գագաթնաժողովում, որը կազմակերպվում է որպես ավերիչ երկրաշարժ վերապրած Թուրքիայի հետ համերաշխության նշան, քննարկվելու են բնական աղետների հետևանքների վերացման աշխատանքների կարգավորման հարցերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Անկարայում Էրդողանի հետ քննարկել է հայ - ադրբեջանական կարգավորումը