Ադրբեջանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալներն աճում են

Ադրբեջան - Բեռնատարներ Իրանի հետ սահմանին, արխիվ

Ադրբեջանին և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին 11 ամիսների կտրվածքով կազմել է ավելի քան 636 միլիոն դոլար, ինչը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին հայտնում է իրանական Financial Tribune-ը։

Վկայակոչելով պաշտոնական տվյալները՝ լրատվամիջոցը նշում է, որ նշված ժամանակահատվածում Ադրբեջանը հանդիսացել է Իրանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը մերձկասպյան երկրների շարքում՝ Ռուսաստանից հետո։

Նշված ժամանակահատվածում Թեհրանի և Բաքվի հարաբերություններն աչքի են ընկել լարվածությամբ։