Բաքուն կրկին հաղորդում է կրակոցների մասին, Երևանը և Ստեփանակերտը հերքում են

ՀՀ ԶՈՒ զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ևս հաղորդում է Արցախում և Հայաստանի հետ սահմանին հրադադարի խախտումների մասին, Երևանը և Ստեփանակերտը հերքում են:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի հաղորդագրությունում:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - իր հերթին, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Բաքուն պնդել էր, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները գիշերը գնդակոծել են Քելբաջարի և Դաշքեսանի շրջանների երկու բնակավայրերի, Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն էլ՝ «Խոջալուի և Խոջավենդի շրջանների» ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը: Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները «համարժեք պատասխան միջոցներ» են ձեռնարկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խաղաղապահները Մարտունիում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրելՍտեփանակերտը հերքում է հրադադարի խախտման մասին Բաքվի հաղորդումըԵրևանը հաղորդում է հրադադարի խախտման մասին, Բաքուն` արձագանքում