Ռուսաստանում մահացել է այլախոհ, իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը

Երեկ Մոսկվայում մահացել է այլախոհ, իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա դուստրը՝ Աննան։

Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։ Գրիգորյանցը 81 տարեկան էր։

Խորհրդային տարիներին իրավապաշտպանը երկու անգամ բանտարկվել է «հակասովետական ագիտացիայի և քարոզչության» հոդվածով։ Նա ազատ է արձակվել 1987 թվականին: Դրանից հետո Գրիգորյանը սկսել է հրատարակել «Գլասնոստ» ամսագիրը, որը քննադատում էր կոմունիստական համակարգը։

2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Գրիգորյանցը բողոք էր ներկայացրել Հաագայի միջազգային դատարան՝ պահանջելով քրեական գործ հարուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։