Ռուս խաղաղապահները Մարտունիում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության երեքշաբթի տարածված տեղեկագրում։
Զոհեր և վիրավորներ չկան, ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական խաղաղապահ առաքելությունը, սակայն, չի նշում, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը և երբ։