Գերմանիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի անկայուն իրավիճակով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօր Բեռլինում կայացած մամուլի համատեղ ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը կայուն չէ և հղի է հետագա սրացումների ռիսկերով», - նշել է նա։
Ալիևը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի նախագահի հետ։
Մարտի սկզբին Բեռլինում Գերմանիայի ղեկավարների հետ հանդիպումներ էր ունեցել Հայաստանի վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլց. Տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը հավասարազոր են