Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բեռլինում հանդիպել է է կանցլեր Օլաֆ Շոլցին։ Մամուլի համատեղ ասուլիսում Շոլցն ասել է, որ Ադրբեջանը կարող է օգնել դիվերսիֆիկացնելու Եվրոպային էներգակիրների մատակարարումները, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ալիևը հանդիպել նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Վերջինս, ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, ասել է, թե Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հույս հայտնելով երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։
Նա ասել է, որ Գերմանիան, որպես ԵՄ անդամ երկիր, պաշտպանում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ խաղաղության բրյուսելյան օրակարգը, հուսալով, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Գերմանիայի նախագահը ևս մեկ անգամ հայտնել է իր երկրի աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Մարտի սկզբին Բեռլին էր այցելել Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլց. Տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը հավասարազոր են