Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, հայտնում են նախարարությունից։

Ռազմական գերատեսչության ղեկավարը շրջել է դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ:
Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ:

Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

«Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, դիտակետերի կահավորմանը, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:
Սուրեն Պապիկյանը հետևել է նաև առաջնագծում իրականացվող նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին», - ասված է հաղորդագրության մեջ։